Հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր:
Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից` տեղ –տեղ կիրառելով նաև դիպուկահար հրացաններ:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել կրակի դադարեցման պայմանավորվածությանը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Իրավաբան.net