ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգորի Անդրանիկի Պողոսյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ` ազատվելով նույն վարչության պետի տեղակալի պաշտոնից:
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Ստեփանի Գոյունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ անձնական դիմումի համաձայն:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Գագիկի Փանոսյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետ՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի պաշտոնից: