Ինչպիսի՞ չափանիշներով է գնահատվում դատապարտյալի կապն արտաքին աշխարհի և ընտանիքի հետ

Պատժի կրման ընթացքում պարբերաբար կատարվում է դատապարտյալի գնահատում: Այն կատարվում է սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնելու ընթացքում տարբեր մասնագետների կողմից:

Գնահատումները ներառում են տեղեկություններ դատապարտյալի հետ կատարված աշխատանքների ընթացքի, դատապարտյալի վարքի փոփոխության մասին, մասնավորապես` դատապարտյալի կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ գնահատվում է հետևյալ չափանիշներով.

1.բարձր, եթե օգտվում է օրենքով սահմանված տեսակցության իրավունքից, նրա նկատմամբ կիրառվել է խրախուսանքի միջոց` լրացուցիչ կարճատև կամ երկարատև տեսակցության տրամադրման միջոցով, հաճախ ունենում է հեռախոսազրույց,
2. միջին է, եթե պարբերաբար օգտվում է կարճատև տեսակցության իրավունքից, երբեմն ունենում է հեռախոսազրույց,
3.ցածր, երբ ընտանիքի հետ կապեր չունի, չի օգտվում կարճատև և երկարատև տեսակցությունների իրավունքից և հեռախոսակապից:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել