Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած միջադեպի արդյունքում մարդ է զոհվել. կա մեկ վիրավոր

Դեկտեմբերի 9-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և 1955 թ. ծնված Արշալույս Նավասարդյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա. Նավասարդյանը տեղում մահացել է, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել