Դեկտեմբերի 9-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և 1955 թ. ծնված Արշալույս Նավասարդյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա. Նավասարդյանը տեղում մահացել է, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: