Ո՞ր դեպքում է գործատուն ուղղակիորեն պարտավոր վճարել հարկադիր պարապուրդի գումարը

Գործատուն պարտավոր է աշխատողին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար այն դեպքում, երբ աշխատողի հետ  աշխատանքային պայմանագիրը լուծվում է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով։ Հետևաբար, աշխատանքային պայմանագրերն օրինական հիմքերով և օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանությամբ լուծվելու պայմաններում ՀՀ աշխատանքային օրեսնգրքի 265–րդ հոդվածի 2–րդ մասը կիրառելի չէ։

ՀՀ Վճռաբեկ դատարանը 2009 թվականի նոյեմբերի 6–ի թիվ ԵԱՔԴ/0605/02/08 որոշմամբ հայտնել է այդ դիրքորոշումը։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265–րդ հոդվսծի 2–րդ մասի համաձայն սահմանված է. «Տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված»։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել