Այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից (դատավոր Մեսրոպ Մակյան) ամբաստանյալ Ա.Մ.-ի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Գայանե Լյուդվիգյանը: Դատալեքս համակարգից տեղեկանում ենք, որ Ա.Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր նախկին կնոջ հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան և նրա առողջության պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: