Նախնական որակմամբ՝ կառավարության անվտանգության աշխատակցին ինքնասպանության են հասցրել

Ինչպես արդեն իսկ տեղեկացրել էինք, այսօր առավոտյան ժամը 9-ի սահմաններում գլխի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել կառավարության անվատնգության աշխատակիցը:

Քիչ առաջ Քննչական կոմիտեից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով: Նշենք, որ համապատասխան իրավական նորմում նշվում է հետևյալը.

«Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝  պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել