ՀՀ փաստաբանների պալատի աշխատանքային խումբը քննարկել է Սահմանադրության նախագիծը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 20.07.2015թ. թիվ 206-Լ որոշմամբստեղծված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք ներկայացնող Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի աշխատանքային խումբն ավարտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին, 2-րդ, 7-րդ և 8-րդ գլուխների վերաբերյալ քննարկումները և այն ամփոփել է Աշխատանքային խմբի կողմից 2015 թվականի օգոստոսի 31-ին հաստատված մասնագիտական կարծիքում։

Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 20.08.2015թ. նիստում հաստատվել և հրապարակվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի 1-ից 15-րդ գլուխները։ Սակայն, ՀՀ փաստաբանների պալատի աշխատանքային խումբը ժամանակի սղության պատճառով քննարկել է միայն Նախագծի 1-ին՝«Սահմանադրական կարգի հիմունքներ», 2-րդ՝ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները», 7-րդ՝ «Դատարանները և բարձրագույն դատական խորհուրդը» և 8-րդ՝ «Դատախազությունը և քննչական մարմինները» գլուխները։

Աշխատանքային խմբի մասնագիտական կարծիքում ընդգրկվել են Նախագծի միայն այն նորմերը, որոնց վերաբերյալ Աշխատանքային խումբը կարծիքի ներկայացման պահին առաջարկներ է ունեցել։

Ստորև ներկայացնում ենք.

ՀՀ փաստաբանների պալատի աշխատանքային խմբի 31.08.2015թ․ մասնագիտական կարծիքը

ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից 20.08.2015թ․ հաստատված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել