ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն սեպտեմբերի 1-ին և 2-ին մի քանի նոր որոշումներ է ստորագրել: Դրանցից 8-ը վերաբերում են գործողումներին:
Որոնցից երկուսով կարգավորվում է նախարարների գործուղման ընթացակարգը: Այսպես՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին 2015 թվականի սեպտեմբերի 4-7-ը գործուղվում է Իտալիայի Հանրապետություն (Հռոմ)՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում «Քեզ հետ, Հայաստան» խորագրով համերգաշարի հերթական 6-րդ համերգին մասնակցելու, ինչպես նաև Իտալիայի Հանրապետության մշակույթի նախարարի հետ հանդիպելու համար:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի ֆոնդի միջոցների հաշվին է կատարվում նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա տեղակալ Արմեն Գևորգյանի` 2015 թվականի օգոստոսի 27-29-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը:
Վարչապետի մյուս երկու որոշումներով արձակուրդ է տրվում կառավարության աշխատակիցներին:
Մեկով ստեղծվում է (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի, համընդհանուր լաբորատոր ցանցի գործողությունները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:
Իսկ այսօրվա ամսաթվով հրապարակված որոշմամբ ստեղծվում է կառավարական հանձնաժողով Սփյուռքահայ գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանի մահվան կապակցությամբ:
Նշենք, որ սեպտեմբերի 1-ի որոշումները Հայաստանի էլեկտրոնային կառավարման համակարգում տեղադրվել են այսօր: