Իրազեկում կանանց. մինչ ամուսնությունը պետք է ամուսնական պայմանագիր կնքել

Ամուսնական պայմանագիրը ամուսնացող անձանց համաձայնությունն է կամ ամուսինների համաձայնությունը, որով որոշվում են ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականությունները ամուսնության և (կամ) այն լուծվելու ընթացքում:

Նման կերպ է այս պայմանագիրն ամրագրված Ընտանեկան օրենսգրքում: Փաստաբան Լիանա Բալյանի խոսքերով՝ թեև այս դրույթը գործում է մեր երկրում, սակայն կանայք խուսափում են ամուսնական պայմանագրեր կնքել. «Երբ կանանց տեղեկացնում ես, որ մինչ ամուսնությունը պետք է նման պայմանագիր կնքել, նրանք հրաժարվում են, իսկ ամուսնալուծության դեպքում, փոշմանում եմ: Սա ըստ էության՝ հասարակության մեջ ձևավորված կարծրատիպ է»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ նրա՝ մեր երկրում ամուսնալուծությունների թիվը գնալով աճում է, նման դեպքերում կանայք հայտնվում են անելանելի վիճակում. «Նրանք կնքած չեն լինում այդ պայմանագիրն ու խնդրի բախվում: Օրինակ՝ մի քանի ամիս առաջ մի կին էր եկել ինձ մոտ, նա ուներ 4 երեխա, ամուսնալուծվել էր ու գրասենյակում լացում էր՝ ասելով, որ չգիտի ինչ անել, բնակարան չի կարող ստանալ, ալիմենտ նույնպես՝ ամուսինը գնացել է ՌԴ, չգիտի՝ որտեղ է գտնվում, իսկ նրա հայրն ու մայրն իրեն չէին ընդունում»,- պատմեց տիկին Բալյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել