Քննիչը ցուցմունք է վերցրել և զբաղվածության տեսակը գրել է «մարմնավաճառ»

Երևանում գործող որոշ օբյեկտներ՝ հյուրանոցներ կամ հանգստյան  տներ, որոնք գտնվում են բնակելի շենքերի տարածքում, հանդիսանում են մարմնավաճառությամբ զբաղվող կանանց հավաքատեղի: Դրանք  խնդիրներ են առաջացնում տարածքում ապրող բնակիչների համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թեմայի շուրջ զրուցեցին «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտե» ՀԿ-ի նախագահ Ս. Աթոյանը և փաստաբան Ստեփան Ոսկանյան:

Ստեփան Ոսկանյանի խոսքով, այդ ամենի հետևանքով տուժում են  բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր փորձում են օրինական ճանապարհով միջամտել հարցին: Արտաշեսյան 46 շենքի բնակիչները բազմաթիվ անգամներ  դիմել են  պատկան մարմիներին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին «Փոքր Մայամի» կոչվող հասրարակական օբյեկտի խնդրով, ուր պարբերաբար կրկնվող միջադեպերը, որոնք  երբեմն ավարտվում են դանակահարությամբ, խաթարում են բնակչության անդորրը:

«Փոքր Մայամի» կոչվող տարածքում տեղի ունեցած վիճաբանություններից մեկի հետ է կապված նաև իմ պաշտպանյալի Վազգեն Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը, որ ներկայումս Շենգավիթ քննչական բաժինը պատրաստվում է ուղարկել դատարան»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով` իր պաշտպանյալը փորձել է միջամտել, որպեսզի իրենց շենքի բակում և հարակից տարածքում մարմնավաճառներ չհավաքվեն. «Մեր տեղեկությունների համաձայն՝ ոմն Իգոր Կովալյով մարմնավաճառների հետ գտնվելով  գումարային տարբեր հարաբերությունների մեջ, տոկոսով գումար ու ոսկի է տվել նրանց: Նա դիմել է իմ պաշտպանյալին, որպեսզի իրեն օգնի հետ ստանալ այդ գումարները, որից բաժին է խոստացել նաև Վազգենին: Իմ պաշտպանյալը կտրականապես մերժել է առաջարկը, որի հետևանքով Կովալյովը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Վազգեն Կարապետյանը  մեքենայում զենքով, դանակով  սպառնալիք է տվել և իրենից գումար պահանջել»,- ասաց Ոսկանյանը և նշեց  քրեկան գործի արդյուքնում հայտաբերվել է միայն դանակը, սակայն մատնահետքեր չեն եղել:

Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի առգրավվեն դեպքի վայրում գտնվող հնարավոր բոլոր տեսախցիկները և ուսումնասիրեն ինֆորմացիան, սակայն որևէ քայլ այդ առումով չի կատարվել:

Իսկ Ս. Աթոյանը  նշում է, որ  քրեկան վարույթն իրականցնող մարմինը  մեղադրանք է առաջադրել մի անձի, ով փորձել է հասարակական կարգը պահպանել: «Քննիչը ցուցմունք է վերցնում տվյալ անձնավորությունից ու զբաղվածության տեսակը լրացնում է մարմնավաճառ: Փաստորեն ՀՀ-ում կա մի մասնագիտություն՝ մարմնավաճառություն, որը կարծես թե խրախուսելի է»,- նշում է ՀԿ-ի նախագահը:

Ըստ նրա՝ եթե քրեական օրենսգրքի 261 և 262-րդ հոդվածների պոռնկության դրդելը կամ կազմակերպելը քրեորեն պատժելի է, ապա  ինչու՞ քննիչը այս խոստովանությանը ընթացք չի տվել. «Անձին մեկ ցուցմունքով մեղադրանք է առաջադրվել և գործը ուղարկում են դատարան»,- պարոն Աթոյանը գտնում է, որ խնդիրն այն է, որ այդ նույն մարմնավաճառները հովանավորվում են իրավապահ մարմինների կողմից:

Վերջում  Աթոյանը նշեց, որ ավելի ճիշտ կլինի, որպեսզի օրենքով կարգավորվի հասարակաց տների հարցը, սահմանվի նրանց գործունեության վայրը և վերահսկողությւոն իրականացվի:

Լաուրա Մամյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել