Սահմանադրական բարեփոխումներով պետք է բարձրացվի ընտրական համակարգի հանդեպ վստահությունը. ԱԺ պատգամավոր

«Մինչև չունենանք ընտրական այնպիսի համակարգ, որը վստահություն ներշնչի, «այո»-ն «այո» լինի և «ոչ»-ը «ոչ», ի՞նչ տարբերություն, թե ինչ տեքստ է»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում  Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նման տեսակետ հայտենց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցություն  քարտուղար Թևան Պողոսյանը:

Նրա խոսքով` չկան մեխանիզմներ Սահմանդրության տված լիազորությունները ամբողջությամբ կյանքի կոչելու համար. «Ինչ մեխանիզմներով են փոփոխությունները կատարվելու: Մինչև վստահ չլինենք այս տեսակի գործընթացների մեջ, չի լինի ոչ մի առաջընթաց: Իսկ  այդ տեքստը շատ լավ վարժություն է, որը կարելի է քննարկել, բայց այն ու իրականությունը հեռու են իրարից»:

Ըստ պարոն Պողոսյանի՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացը պետք  ընտրական համակարգի հանդեպ վստահության բարձրացման ուղղությամբ տարվի, ձևավորվեն մեխանիզմներ, որոնք ներկայիս գործող Սահամանդրությունն է հնարավորություն տալիս կատարել. «Շատ գաղափարներ, որոնք հիմա ներկայացնում են բարեփոխում, կարելի է Սահմանադրության ներքո կոչել, նույն ընդդիմությանը լիազորություններ տալը կամ համամասնական ընտրություններին անցնելը»,- պատգամավորի խոսքով՝ այժմ չկան այն գործիքները, որոնք վստահություն կներշնչեն ընտրողներին:

Լաուրա Մամյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել