«Խնդրում եմ չմեղադրել ոչ մեկին». երկտող՝ ինքնասպանությունից առաջ

Հունիսի 30-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ահազանգ է ստացվել՝ Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան 30շ. բնակարաններից մեկում տղամարդու դիակ հայտնաբերելու մասին։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։ 

ՀՀ-ի  քննչական կոմիտեի հասարակայնության և կապի բաժնից  Իրավաբան.net-ին  փոխանցում են ,որ բնակարանում հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 1967թ. ծնված Ֆրունզ Բադալյանի դիակը՝ աջ և ձախ նախաբազուկների շրջանում կտրած բազմաթիվ վնասվածքներով, ևս մեկ խորը կտրած-ծակած վնասվածք՝ պարանոցի շրջանում։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մոտ 35 սմ երկարությամբ որսորդական տիպի դանակ՝ արյան հետքերով, և գրություն՝ ստորագրությամբ, ըստ որի՝ հիվանդության պատճառով կատարել է ինքնասպանություն, ինչի համար խնդրում է որևէ մեկին չմեղադրել։

Կատարվում  է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել