Բաղրամյան պողոտայում ոստիկանները այսօր մի քանի անգամ հայտարարել են, որ պողոտայի տարածքից պետք է հեռացվեն բարձրախոսները, քանի որ դրանք խանգարում են բնակելի շենքերի բնակիչների անդորրը:
Ոստիկանական ուժերն քիչ առաջ որոշեցին առգրավվել այդ բարձրախոսները: Մեկ տասնյակից ավելի ոստիկաններ փորձեցին գործություններ կատարել, տեղի ունեցավ քաշքշուկ, ակտիվիստները նրանց չէին հանձնում բարձրախոսները և հորդորում էին հեռանալ: Որոշ ժամանակ անց ոստիկանները ստիպված լքեցին նստացույցի վայրը:
Բաղրամյան պողոտայում լարված մթնոլորտը շարունակվեց մի քանի րոպե ևս, այժմ հանդարտ է: