«Դիետայի վրա են երևի».Վալերի Օսիպյանը հացադուլ հայտարարած երիտասարդների մասին

Բաղրամյան պողոտայում երկու երիտասարդներ հացադուլ են հայտարարել:  Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը,  լրագրողներից իմանալով այդ մասին, ասաց.«Դիետայի վրա են երևի»: Այունհետև նրանց մոտենալով՝փորձեց ճշտել,  թե ի՞նչ պահանջ ունեն և որքան ժամանակով են նստացույց  հայտարարել: Քաղաքացիները պատասխանեցին, որ իրենց  պահանջն է չեղարկե լէլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը:

Լրագրողների այն հարցին, թե անհրաժեշտության դեպքում տղաներին կտրամադրվի՞շտապ օգնություն, փոխոստիկանապետը  պատասխանեց, որ շտապ օգնության մեքենան կմոտենա բոլոր նրանց, ովքեր կունենան դրա կարիքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել