«Մենք մնալու ենք միջև վերջ». Հայտարարում է Բաղրամյան պողոտայի ակտիվիստը

Բաղրամյան պողոտայում արդեն 7-րդ օրը շարունակվում է նստացույցը ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:

Չնայած նրան, որ այսօր «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ պաշտոնապես դադարեցնում են նստացույցը Ազատության հրապարակում և այնտեղ կհավաքվեն ժամանակ առ ժամանակ, որպեսզի քննարկեն իրենց հետագա ծրագրերը, այնուամենայնիվ Բաղրամյանում հավաքծված ակտիվիստները հրաժարվում են լքել պողոտա:

Նրանցից մասնակիցներից Հայկ Գաբրիելյան մեզ հետ զրույցում հայտնեց. «Կան մարդիկ, ովքեր պառակտումից հիասթափվել են, սակայն միանաշանակ կարող եմ ասել, որ դեռ ամեն ինչ առջևում է, և մենք այստեղ ենք, որպեսզի գնանք մինչև վերջ` անկախ պառակտումից»: Նա նայև հավելեց, որ «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգողների դեմ ոչինչ չունի. «Նրանք շարունակում են մնալ մեր ընկերները, ովքեր պայքարում էին էլեեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղարկելու համար, նրանք ժամանակ առ ժամանակ գալիս են այստեղ, և մենք ցանկացած պահի պատրաստ ենք նրանց հետ շարունակել մեր առաջիկա ծրագրերը»:

Ազնիվ Սիրադեղյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել