Վրաերթի ենթարկված հեծանվորդ աղջիկը առողջացել է

Հունիսի 23-ին գրել էինք, որ «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ Լիդիա Խ.-ին: Դեպքը տեղ էր ունեցել Նալբանդյան փողոցում, հեծանվորդը՝ երիտասարդ աղջիկ, ծանր վնասվածքներ էր ստացել, նրա դեմքն ամբողջությամբ արյունոտված էր:

Շտապօգնության մեքենան Լիդիային տեղափոխել էր «Հերացի» №1 հիվանդանոցային համալիր, մի քանի օր աղջիկը եղել է վերակենդանացման բաժանմունքում, այնուհետև նա տեղափոխվել է դիմածնոտային վիրաբուժության և քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների կլինիկա, բժիշկները վիրահատել են նրա այտոսկրը:

Կլինիկայից մեզ փոխանցեցին, որ աղջիկն արդեն առողջացել է ու դուրս է գրվել հիվանդանոցից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել