«Էլեկտրաէներգիայով չի վերջանալու խնդիրը՝ մի օր գազը, մյուս օր՝ կոռուպցիան, մինչև ե՞րբ այսպես»

Փոքրիկ Հայկն այսօր դառնում է երեք տարեկան, նրա հայրն իր որդուն բերել է Բաղրամյան պողոտա և այստեղ է նշում վերջինիս ծնունդը:

«Ես մտածում եմ այս երեխայի մասին, որ պարտավոր չի ինքը որոշ թալանող մարդկանց համար փողն իրանից վճարվի»,- ասաց հայրը՝ Վահան Գյուրջյանը:

Նրա կարծիքով՝ քաղաքացիները բոլոր մարզերից պետք է համախմբված գան Բաղրամյան պողոտա: Այն, որ պետք է մնալ Բաղրամյան պողոտայում, համոզված է նաև ամերիկահայ բժիշկ Հովհաննես Տեր-Զաքարյանը:

«Մենք ուզում ենք համակարգի փոփոխություն, Էլեկտրաէներգիայով չի վերջանալու խնդիրը, ի՞նչ է ամեն օր պետք է գանք ու այստեղ նստենք, մի օր ուզենք՝ էլեկտրաէներգիան չթանկացնեն, մյուս օրը գազը չթանկացնեն, էն մյուս օրն էլ գանք ասենք կոռուպցիան հանեց այստեղից, հետո՞, մինչև ե՞րբ այսպես»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել