Այսօր առավոտյան էլեկտրականության թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել նաև փաստաբան ժիրայր Սաֆարյանին:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Ժիրայր Սաֆարյանը նշեց ,որ ակցիային մասնակցել է որպես քաղաքացի, և ոստիկանությունը իրեն բերման է ենթարկել նույն պատճառով, ինչ մյուսներին:
Նրա խոսքով` իրեն ապօրինի են բերման ենթարկել, որովհետև որևէ հիմք չկար, ինչպես նաև ապօրինի պահել են ոստիկանությունում` սահմանաված ժամանակից ավելի: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն` քաղաքացուն ոստիկանությունում կարող են պահել երեք ժամից ոչ ավելի, մինչդեռ Ժիրայր Սաֆարյանին ոստիկանությունում պահել են 6 ժամից ավելի:
Այս պահին Ժիրայր Սաֆարյանը գտնվում է ազատության մեջ: Մեր այն հարցին թե ի՞նչ քայլեր է պատրաստվում անել, նա չցանկացավ խոսել իր հետագա գորոծողությունների ու քայլերի մասին:
Լաուրա Մամյան