Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյանը գրառման միջոցով հայտնել է իր մտահոգությունը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի և ոստիկանության կողմից ցուցարարների դեմ ուժի կիրառման վերաբերյալ: Տեղադրելով միջադեպին վերաբերող նյութը, Սերժ Թանկյանը գրել է.
«Այս հոդվածն ինձ 3 բան է ասում.
1) մոնոպոլիստական օտարերկրյա սեփականություն հանդիսացող կոմունալ ընկերությունները պետք է ազգայնացվեն և խստորեն կանոնակարգվեն ու անկախ աուդիտի ենթարկվեն,
2) Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ծաղկում է ապրում, և
3) խաղաղ քաղաքացիական անհնազանդության նախկին հաջող ակցիաները անարդարացի ծրագրերի դեմ, ինչպես հասարակական տրանսպորտի գների բարձրացման դեմ, տալիս են իրենց պտուղները:»