Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հայցն անհիմն է. փաստաբան

Ավելի վաղ Իրավաբան.net-ը հայտնել էր, որ նախկին վարչապետ և ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը դիմել է դատարան` ընդդեմ գործարար Փայլակ Հայրապետյանի: Հայցապահանջը վերաբերում է զրպարտող տեղեկությունները հերքելուն և, որպես ոչ նյութական վնասի հատուցում, բռնագանձել 1 միլիոն դրամ:

Մեզ հետ զրույցում գործարար Փայլակ Հայրապետյանի փաստաբան Գրիշա Բալասանյանը հայտնեց, որ նախկին վարչապետի հայցն անհիմն է. «Դատաքննության ընթացքում վարչապետի հայցադիմումի վերաբերյալ կներկայացնենք առարկություններ  և կհայտնենք մեր դիրքորոշումը: Կարծում եմ, այս քաղաքացիական գործով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում է ներազդել հանրությանը` հայտնի քրեական գործով` օֆշորային բացահայտումների վերաբերյալ: Նա ցանկանում է մի կրակոցով երկու նապաստակ որսալ»:

Փաստաբանը նշեց նաև, որ անհասկանալի է, թե ինչու է հենց այժմ Տիգրան Սարգսյանը քաղաքացիական հայց ներկայացնում, երբ այդ տեղեկությունը, որը հայցվորը համարել է զրպարտում, մի քանի տարի շարունակ տարբեր լրատվամիջոցներում շրջանառվել է:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 23-ին shamshyan.com կայքում հրապարակվել է սկանդալային օֆշորային գործի մասին հոդված, որում մեջբերված են Փայլակ Հայրապետյանի արտահայտությունները հայցվոր կողմը զրպարտող է համարում: Մասնավորապես, հիշյալ հոդվածում Փայլակ Հայրապետյանը, ով իր ունեզրկման հիմանական մեղավորներ է համարում Տիգրան Սարգսյանին, Նավասարդ Կճոյանին ու ադամանդագործ Աշոտ Սուքիասյանին ասել է, թե 7.5 միլիոն դոլար է նախկին վարչապետի բանկային հաշվեհամարին փոխանցվել ու այդ գումարով Սուքիասյանը 90 կգ ոսկի է գնել, ինչի սեփականտերը Տ. Սարգսյանն ու Ն. Կճոյանն են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել