Բաց մրցույթ Դատական դեպարտամենտի առաջին բաժնի պետի պաշտոնն զբաղեցնելու համար

ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարում է բաց մրցույթ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի առաջին բաժնի պետի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Բաժնի պետը իրականացնում է Բաժնի բնականոն գործունեությունը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի և Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, կազմակերպում, ղեկավարում է Բաժնին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացումը, ապահովում է գաղտնի փաստաթղթաշրջանառությունը, ապահովում է գաղտնիության ռեժիմի պահպանումը, իրավունք ունի Դեպարտամենտի առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումներից պահանջել և ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, իրականացնում է Օրենքով, Դեպարտամենտի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 22.06.2015թ.:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757) :

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 02.07.2015 թվականին ժամը`15:00-ին, դեպարտամենտի գտնվելու վայրում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):

Մանրամասները՝ ՀՀ Դատական դեպարտամենտի պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել