Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Մկոյանը խախտել է վարքագծի կանոնները` լրագրող Ադրինե Թորոսյանի նկատմամբ դրսեւորելով անզուսպ պահվածք. նման եզրակացության է եկել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը` քննարկելով դատավորի վարքագիծը:
Իրավաբան.net–ին Ադրինե Թորոսյանը հայտնեց, որ ներկայումս էլ պատրաստվում է դիմել նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին` նորից ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ այս տարվա մարտի 30-ին քրեական գործով դատական նիստի ժամանակ դատավորը խոչընդոտել է իր մասնագիտական գործունեությունը` արգելելով նրան տեսաձայնագրել նիստը, թեև դատավարական կողմերը տվել էին իրենց համաձայնությունը, ու չի հիմնավորել իր որոշումը: Բացի սրանից, նա նաև գոռացել է լրագրողի վրա:
Լուսանկարը` լրագրողի ֆեյսբուքյան էջից: