56.4 մլն դրամի հափշտակության գործով գանգատ է ուղարկվել Եվրադատարան

Շուրջ 3 տարի անազատության մեջ գտնվող 28-ամյա Աշոտ Առուշանյանի գործով փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` հայտնելով, որ խախտվել է Աշոտի եվրակոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքը: Այս մասին  Իրավաբան.net-ին հայտնեց Աշոտ Առուշանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

«Գանգատում նշվել է նաև այն, որ պետությունը չի կատարել իր պոզիտիվ պարտավորությունը խոշտանգումների և անմարդակյին վերաբերմունքի դեպքը բացահայտելու համար»,- Լ. Սիմոնյանը նշեց, որ խոսքը վերաբերում է նախաքննության ընթացքում իր պաշտպանյալի հանդեպ կիրառված ճնշումներն ու գործով մյուս մեղադրյալ Արտաշես Գալուստյանի հանդեպ կատարված խոշտանգումներին :

Նշենք,  որ Աշոտ Առուշանյանն Էդգար Կարաքեշիշյանը դատապարտվել են «Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 միլիոն 400 000 դրամի գողություն կատարելու համար: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Էդգար Կարաքեշիշյանին և Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված գողությունը, որի համար նախատեսվում է ազատազրկում` 4-ից 8 տարի ժամկետով) և դատապարտել ազատազրկման Էդգար Կարաքեշիշյանին 7 տարի, իսկ Աշոտ Առուշանյանին 5 տարի 6 ամիս ժամկետով: Վերադքննիչ ատյանը դատավճիռը թողել է ուժի մեջ, իսկ վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գործով պաշտպանների բողոքները:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը բազմիցս նշել է, որ Աշոտ Առուշանյանի մեղադրանքի հիմքում Արտաշես Գալստյանի (նույն գործով մեղադրյալցուցմունքնէրորը դատարանն անթույլատրելի ապացույց էր ճանաչել: Կան ապացույցներ, որ այդ ցուցմունքն Արտաշեսը տվել է բռնությունների արդյունքում: Եվ գործում կան նյութեր, համաձայն որոնց, քննիչը բջջայինով խոսել է Արտաշեսի հոր հետ, որից հետո Արտաշեսը ցուցմունք է տվել Աշոտի դեմ, և մեկ օր անց նրա խափանման միջոցը փոխվել է, ազատ է արձակվել կալանքից: Սակայն ազատության մեջ գտնվելուց օրեր անց Արտաշեսն ու նրա հայրը ինքնասպան են եղել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել