5-ամյա երեխայի գլուխը մնացել է վերելակի դռների արանքում. երեխան հոսպիտալացվել է

Հունիսի 4-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երևանի Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հաղորդում են Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները 2010 թ. ծնված Լ. Բ.-ին դուրս են բերել վերելակից. վերելակում են գտնվել նաև 2008 թ. ծնված Մ. Բ.-ը և դայակը՝ Ն. Զ.-ը: Երեխան  հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել