Կրակոցներ կարաոկե ակումբում

Հունիսի 2-ին, ժամը 03.00-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1990 թ. ծնված Մասիս Բ.-ն ժամը 00.10-ին Հրազդանի կարաոկե ակումբում «ԱՈՒՏՈ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակով կրակել է:

Մասիս Բ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին: վԱտրճանակը՝ փամփշտակալով, 2 փամփուշտով և փողին ամրացվող հրավառության սարքով, վերցվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել