Հունիսի 3-ին, ժամը 10.22-ին ՏԿ և արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան – Աշտարակ հատվածում` ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ – Երևան հատվածի 4-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի 51AS001 պ/հ (վարորդ Ա. Ս.), «Մերսեդես» մակնիշի 54GG555 պ/հ (վարորդ Գ. Ս. ծնվ.1968թ.) և «Լեքսուս» մակնիշի 10AM200 պ/հ (վարորդ Հ. Կ.) ավտոմեքենաները:
Հրշեջ – փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Գ.Ս.-ին և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Դ.-ին (ծնվ. 1956թ.), ովքեր հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ – փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և անջատել մարտկոցները: