Հայտանաբերվել է Նեմցովի սպանության գործիքը` ատրճանակը

Ռուսաստանի իրավապահ մարմինները հայտանաբերել են ատրճանակ, որով, ենթադրվում է, սպանվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը. այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը` հղում անելով գործին ծանոթ աղբյուրի, որը նշել է, որ հայտանաբերված զենքը կցվել է գործի նյութերին և ներկայումս համապատասխան փորձաքննություններ են նշանակվել:

Աղբյուրը նշել է նաև, որ հետաքննության ընթացքում հայտնաբերվել է մի քանի ատրճանակ, որոնք ուղարկվել են փորձաքննության. «Երկու ատրճանակը հայտանաբերվել է գետից,  զենքեր են հայտանաբերվել նաև գործով դերակատարներից բնակարաններում, այդ թվում նաև Զաուր Դադաևի բնակարանում, սակայն դրանցից և ոչ մեկը սպանության գործիքը չի եղել»:

Այս վերջին հայտանաբերված զենքը ցույց կտրվի գործով մեղադրյալներին:

Հիշեցնենք, որ Բորիս Նեմզովը սպանվել է փետրվարի 27-ին Մոսկվայում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` սպանության և ապօրինի զենքի օգտագործման հոդվածներով: Գործով մեղադրյալներ են անցնում Զուր Դադաևը, Անզոր Գուբաշևը և նրանց հանցակիցներ Խամզաթ Բախաևը, Շադիդ Գուբաշևը և Թեմերլան Էսկերխանովը: Նրանք բոլորը ներկայումս կալանքի տակ են:

Հինգից երեքը հերքում են իրենց առնչությունը Նեմցովի սպանության հետ, իսկ Զուր Դադաևը տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, սակայն հետագայում հրաժարվել է այդ ցուցմունքներից` հայտարարելով, որ դրանք տվել է ճնշումների ազդեցության տակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել