Ավտովթար Ստեփանակերտ տանող ավտոճանապարհին

Հունիսի 1-ին` ժամը 17:50-ի սահմաններում, Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրին իրար են բախվել Մարտունի քաղաքի Պետրոսյան փողոցի N տան բնակիչ, 1978թ. ծնված Հ. Մ-ի վարած «ՏՈՅՈՏԱ ԿԱՄՐԻ» մակնիշի և Ստեփանակերտ քաղաքի Մամիկոնյան փողոցի թիվ 10ա շենքի N բնակարանի բնակիչ, 1989թ. ծնված Վ. Գ-ի վարած «ՎԱԶ-21099» ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու շրջհիվանդանոց: Այս մասին հաղորդում են ԼՂՀ ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել