Այսօր` հունիսի 2-ին, ժամը 05:11-ին, ահազանգ է ստացվել ՏԿ և արտակարգ իրավիճակների նախարարություն, որ Երեւանի Աթոյան եւ Ռոստովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար (բախում` հրդեհի բռնկումով), կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 23US344 համարանիշի (վարորդ՝ Հ. Ս.) եւ «Հույսի քարավան» տաքսի ծառայության պատկանող «Ռենո» մակնիշի L 3121 համարանիշի ավտոմեքենաները, ապա վերջինս բախվել է սյանը:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը ( Ս. մոտ 32 տ.) տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Հույսի քարավան» տաքսի ծառայության պատկանող «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդին եւ մյուս ուղեւորին (Ա. մոտ 33 տ.), որոնք տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:
Ուղեւորներից Ս-ն մահացել է, իսկ վարորդի եւ մյուս ուղեւորի` Ա-ի, առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր: