Անապահով խմբերում ընդգրկված անձանց մատուցվել է 6.6 մլրդ դրամի բժշկական օգնություն

2014 թվականին սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց մատուցվել են 6.6 մլրդ դրամի բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, փոխհատուցվել է 61 հազար 400 հիվանդանոցային դեպք, զինծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության ծախսերը կազմել են 3.4 մլրդ դրամ, բուժօգնություն է ցուցաբերվել 15.000 հիվանդների: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից՝ 2014 թվականին առողջապահության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվության քննարկման վերաբերյալ:

Ըստ հաղորդագրության՝ պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթի ապահովման ծրագրով ծախսերը կազմել են 1.4 մլրդ դրամ: Հաշվետու տարում 7.7 մլրդ դրամ տրամադրվել է մասնագիտացված հիվանդանոցային ծառայությունների ձեռքբերման համար, հիմնականում ծախսերի ավելացումը պայմանավորված է եղել հոգեկան և նարկոլոգիական խնդիրներով հիվանդներին բժշկական օգնության ծառայությունների ձեռքբերման ծախսերի աճով:

Մոր և մանկան բժշկական ծառայությունների շրաջանակում իրականացվել է 3 ծրագիր, որոնց ծախսը կազմել է 14.9 մլրդ դրամ: Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության և սպասարկման շրջանակում 2014 թվականին բուժօգնություն է ստացել 129 հազ. 100 հիվանդ:

Մանրամասները՝ սկզբաղբյուրի կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել