Հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում` Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Մայիսի 29-ին, ժամը 18.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել Ուկրաինայի քաղաքացի, 1963 թ. ծնված Արմեն Ս.-ն, ով 2014 թ. սեպտեմբերի 30-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացնում են ոստիկանությունից:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Տեղեկացնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի. հափշտակությունը`պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 4-րդ մասի զգալի չափ է համարվում գողության միջոցով հափշտակություն կատարելու պահին` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել