ԼՂՀ Գերագույն դատարանը հրապարակեց ադրբեջանցի դիվերսանտների գործով դատավճիռը. Արցախպրես

Դատական նիստը վարում էին դատավորներ Արսեն Հայրապետյանը և Գայանե Գրիգորյանը՝ Վոլոդյա Հովսեփյանի նախագահությամբ, ով հրապարակելով Գերագույն դատարանի վճիռը նշեց, որ որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Դ. Ասքերովի փաստաբան Էրիկ Բեգլարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ դատական բողոքարկման բոլոր հնարավորությունները օգտագործվել են, իսկ ԼՂՀ նախագահին ներման խնդրագրով դիմելու հնարավորությունն օգտագործելու հարցում իր պաշտպանյալը դեռ չի կողմնորոշվել:

Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների վճիռներով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման:

Մանրամասները սկզբաղբյուրի կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել