ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հանրապետության տոնի առթիվ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արդյունավետ գործունեության համար «Սիներջի Ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության նախագահ Աշոտ Պետրոսի Հովհաննիսյանին պարգևատրել Անանիա Շիրակացու մեդալով»:
Նշենք նաև, որ այս հրամանագիրը ստորագրվել է մայիսի 23-ին, սակայն հրապարակվել է այսօր: