Գազալցակայանների խնդիրը քննարկվեց կառավարության նիստին

Ի՞նչ վիճակ է տիրում գազալցակայաններում: ՀՀ կառավարության նիստը դեռ չմեկնարկած հետաքրքրվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը` նկատի ունենալով վերջերս տեղի ունեցած պայթունը Էջմիածնի ճանապարհին գտնվող գազալցակայանում:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ այս գազալցակայանը վեց ամիս առաջ  ստուգվել է, որի արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ թերություններ: Նախարարը հաղորդեց, որ գազալցակայանը տուգանվել է 1 մլն դրամով, սակայն թերությունները չեն վերացվել. «Այսուհետ ավելի ակտիվորեն ենք աշխատելու գազալցակայանների անվտանգությունն ապահովելու հարցում, եթե լինեն թերություններ, միանգամից կկասեցվի դրանց շահագործումը»,- ասաց նախարարը, վարչապետը նշեց, որ այս խնդիրներին պետք է լուրջ ուշադրություն դարձնել և վերացնել թերությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել