Արդարադատության նախարարության 2014թ. կատարողականը շեղված է եղել ծրագրային ցուցանիշներից

ՀՀ Արդարադատության նախարարությունը 2014թ.-ին իրականացրել է 20 ծրագիր, բացի դրանից կառավարության պահուստային ֆոնդից նույնպես միջոցներ են հատկացվել: Բյուջեով նախատեսված 15,1 մլրդ դրամի դիմաց օգտագործվել է 96,93 տոկոսը: Նախարարության կողմից իրականացվող ծրագրերի շարքում առկա են արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրեր, որտեղ նույնպես կատարողականը շեղված է եղել ծրագրային ցուցանիշներից: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ մշտական հանձնաժողովներում կայացած «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումներից:

Ըստ ԱԺ հաղորդագրության՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ հաշվետու տարում իշխանության պետական եւ դատական մարմիններին ֆինանսական հատկացումները կատարվել են ամբողջությամբ եւ ժամանակին: Միայն արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի կատարողականը հաշվետու տարում գերազանցել է 100 տոկոսը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրի կայքում:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել