Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, 1972 թվականին ծնված Հովհաննես Արտուշի Խաչատրյանը, որը մայիսի 23-ին, ժամը 08:00-ին, գյուղից մեկնել է Գյումրիի Մովսես Խորենացու փողոցի 8-րդ շենքի դիմաց գտնվող կոշիկի վերանորոգման կետ, որտեղ աշխատում է, և տուն չի վերադարձել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից:
Արտաքին նկարագիրը. հասակը՝ մոտ 165-170 սմ, նիհարավուն կազմվածքով, սև մազերով, օվալաձե դեմքով, աչքերը՝ սև: Հագին եղել է սև սվիտեր, սպորտային սև տաբատ՝ սպիտակ գծերով, դարչնագույն կոշիկներ։
Հովհաննես Խաչատրյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել 0312-5-85-54, 3-18-61, 3-18-23, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։
Լուսանկարը՝ police.am-ի