ՀՀ Կենտրոնական բանկից Իրավաբան.net-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 25-ին, տարադրամների համար սահմանվել են նոր փոխարժեքներ: ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքն աճել է 0.96 դրամով` դառնալով 478.32 դրամ, Եվրոյի փոխարժեքը նվազել է 9.25 դրամով, այն կազմում է 525.15 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը աճել է 0.01 դրամով` դառնալով 9.57 դրամ: