Քաղաքացի Սուսաննա Հ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 16-ին Երևան քաղաքի Կասյան փողոցում ենթարկվել է վրաերթի, դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ճանապարհատրանսպորտային հետաքննության բաժնի հատուկ ծառայություն իրականացնող աշխատակցի կողմից նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում վերջինս կատարել է պաշտոնեական կեղծիք՝ հիշյալ բացատրության մեջ կեղծվել է իր ստորագրությունը, և գրվել, թե, իբր, իրեն վրաերթի ենթարկած վարորդի նկատմամբ բողոք չունի:
Քաղաքացի Սուսաննա Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: