Քննչական կոմիտեի ծառայողները մասնակցել են «Պաշտոնեական կոռուպցիայի վերաբերյալ գործերով քննություն և կանխարգելում» թեմայով սեմինարին

ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում 2015 թվականի մայիսի 11-ից 15-ը տեղի ունեցած «Պաշտոնեական կոռուպցիայի վերաբերյալ գործերով քննություն և կանխարգելում» թեմայով սեմինարին։

Ուսումնական սեմինարի ընթացքում մասնակիցները քննարկել են նշված հանցատեսակների քննության առանձնահատկությունների վերաբերյալ հարցեր, ներկայացրել ազգային օրենսդրությունը։

Հայաստանի քննչական կոմիտեն սեմինարին ներկայացրել է 4 հոգուց բաղկացած պատվիրակություն, որի կազմում ընդգրկված են եղել Շիրակի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանը, Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը, Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Վարդան Սմբատյանը, Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատյանը։

ՀՀ ՔԿ պատվիրակությունը Պրահայում հանդիպումներ է ունեցել նաև Չեխիայի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի, հակակոռուպցիոն մոնիտորինգի միջազգային անկախ կազմակերպության և կաշառակերության դեմ պայքարի աշխատանքային խմբի նախագահի հետ, որոնց ժամանակ քննարկվել են համագործակցության, հանցավորության դեմ պայքարում փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։

ՀՀ քննչական կոմիտե

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել