Ի՞նչ աշխատանքներ կիրականացնի ՃՈ-ն Երևանում այս տարի

Այսօր ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե ինչ է կառավարությունը անում ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցման և գործիքակազմի վերազինման ուղղությամբ:

Նա կարծիք հայտնեց, որ արագաչափերն ու տեսախցիկները կարող են կիրառվել նաև այս ուղղությամբ, ոչ թե միայն քաղաքացիներին վարչական տույժեր նշանակելու համար: Պատգամավորը նաև հավելեց, որ պատահարների դեպքերի ծավալն օրեցօր չեն ավելանում:

Հովհաննես Մանուկյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ ոչ թե վթարներն են ավելանում, այլ աճ է արձանագրվել ավտոտրանսպորտային քանակի թվում:

Միևնույն ժամանակ նա ասաց, որ կառավարությանն առընթեր Ճանապարհային ոստիկանության ծառայությունը պարբերաբար իրականացվում է ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծություն:

Բացի այդ, ըստ նախարարի ՃՈ-ն աշխատանքներ է տանում ճանապարհներին տեխնիկական միջոցների տեղադրման, վերազինման և գծանշման ուղղությամբ. «Մասնավորապես ՃՈ-ի կողմից Երևան քաղաքում 2015թ. նախատեսվում է 1.8 մլն գծամետր գծանշում իրականացնել, 280 հազար մետր ուղղաձիգ գծանշում, նախատեսվում է 6 հատ լուսացույցային օբյեկտի փոխարինում նորերով, չորս նոր խաչմերուկների կահավորում լուսացույցերով, 10 լուսացույցային օբյեկտների վերազինում, նմանատիպ միջոցառումներ նախատեսվում են իրականացվել նաև մարզերում»,- ասաց արդարադատության նախարարը:

Իշխան Խաչատրյանը տեղեկացրեց, որ մինչ այս նամակ է գրել նախարարին և մեջբերեց Հովհաննես Մանուկյանի պատասխանից մի հատված, ըստ որի՝ մարզերում բացակայում է մոտ 5000 ճանապարհային նշան, ինչը նույնպես ավտովթարների առաջացման պատճառ հանդիսանալ, յուրաքանչյուր ճանապարհային նշանի արժեքը կազմում է մոտավորապես 70 հազար դրամ:

Հովհաննես Մանուկյանը նշեց, որ կառավարությունը չի նախատեսում միայն տեսանկարահանող սարքերի և արագաչափերի առկայությունը:  Նա ընդգծեց, որ այն հատվածներում, որտեղ կան արագաչափեր, ճանապարհատրանսպորտային պատահարների 85-90 տոկոս նվազում է արձանագրվել, այնուամենայնիվ պարոն մանուկյանը շեշտեց, որ արագաչափերի արդյունավետությունը գործում է 500 մ տարածության վրա: Ըստ նախարարի՝ նախատեսվում է նաև լրացուցիչ գործիքակազմ ներդնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել