ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին` ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել խոշոր սողանք-փլուզում, որի հետևանքով փլուզվել է ճանապարհը 20-30 գծամետր երկարությամբ հատվածով: Երթևեկությունը դարձել է միակողմանի տրանսպորտային բոլոր միջոցների համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Հրավիրվել են համապատասխան մասնագետներ` տեղում իրավիճակը գնահատելու և սեղմ ժամկետներում խնդրին լուծում տալու նպատակով: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Լուսանկարը` mtc.am