Ամուսինները մեղադրվում են «Ալֆա-Ֆարմ» դեղատնից 873 հազար դրամ հափշտակելու մեջ

34-ամյա Սուրենը և նրա կինը` 36-ամյա Մարինեն ամբաստանյալի աթոռին են դեղատնից խոշոր չափի գումար հափշտակելու համար: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Համաձայն մեղադրական եզրակացության` Սուրենը Գյուրջյան 7/3 հասցեում գտնվող «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի դեղատնից  գաղտնի հափշտակությունը  կատարել է` համաձայնեցնելով կնոջ հետ, ով եղել է դեղատան վարիչը և դեղատան մուտքի դռան բանալին տվել է ամուսնուն:

Մարինեն իր հերթափոխը հանձնել է գիշերային հերթափոխի աշխատակցին,  նրա հյութի մեջ լցրել է «Դիմեդրոլ» տեսակի քնաբեր: Այնուհետև 2013թ. սեպտեմբերի 23-ին ժամը 4-ի սահմաններում Սուրենը միայնակ գնացել է դեղատուն, ապօրինի մուտք է գործել այնտեղ և դրամարկղից գաղտնի հափշտակել 873.000 ՀՀ դրամ և դիմել փախուստի:

Գործը քննվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:

Հ.Գ. Ամբաստնյալների անունները փոխված է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել