Ծեծել ու հայհոյել է մորը բուժօգնություն ցույց տված բժիշկներին

41-ամյա Անի Մելոյանը ամբաստնյալի աթոռին է հայտնվել մորը բուժօգնություն ցուցյ տված բուժանձնակզմին հայհոյելու ու ծեծելու համար: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Համաձայն մեղադրական եզրակացության` նա, 2014 թվականի դեկտեմբերի 6-ին ժամը 23:10-ին, մորը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով, շտապօգնության ավտոմեքենայով ուղեկցել է «Նաիրի» ԲԿ:

Այստեղ  համապատասխան բժշկական օգնություն ստանալուց և հիվանդի առողջական վիճակը կայունանալուց հետո, Անին բշկական անձնակազմից պահանջել է նշանակել ստացիոնար բուժում և տրամադրել համապատասխան տեղեկանք: Իսկ մերժում ստանալուց հետո  ընդունարանում, դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հավաքված բժշկական անձնակազմի և այդ պահին բժշկական օգնության դիմած անձանց նկատմամբ, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին:

Ապա անտեսելով ներկաների դիտողությունները և շարունակելով խուլիգանական գործողությունները վիճաբանել է հերթապահ բժշկուհու հետ, որի ընթացքում բռնություն գործադրելով՝ ձեռքով հարվածել և ճանկռել է նրա աջ ձեռքը` դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ցավ:

Այնուհետև անտեսելով նաև խուլիգանական գործողությունները դադարեցնելուն ուղղված հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող Ահարոն Թադևոսյանի դիտողությունները, շարունակել է բարձրաձայն հայհոյանքներ տալ և դիմադրություն ցույց տալով, բռնել է վերջինիս հագուստի օձիքից, թափահարել, ապա ձեռքով հարվածել Ա. Թադևոսյանի կրծքավանդակին:

Այդ կերպ շուրջ 3 ժամ բժշկական կենտրոնի բնականոն աշխատանքը խանգարելուց հետո ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին։

Գործը քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ: Ամբաստնյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը` չհեռանալու մասին:

Հ.Գ. Ամբաստնյալի անունը փոխված է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել