ԱՄՆ-ում մայիսի 4-ին 23-ամյա Դոմինիկ Ալֆոնսեկան ձերբակալվել է բանկից 150.000 ԱՄՆ դոլար գողանալու համար: Այս մասին գրում է անգլիական The Independent պարբերականը:
Բանն այն է, որ Դոմինիկ Ալֆոնսեկան մուտք է գործել Վիրջինիա նահանգում գտնվող TowneBank-ի մասնաճյուղը և բանկի գանձապահին ստիպել է 150.000 ԱՄՆ դոլարը լցնել իր պայուսակի մեջ:
Ուշագրավն այն է, որ Ալֆոնսեկան նկարահանել է գողության ամբողջ ընթացքը և տեսանյութը տեղադրել համացանցում: Ոստիկանները հանցագործին հայտաբերել են 20 րոպեի ընթացքում և ձերբակալել նրան:
Նշենք, որ Ալֆոնսեկան իրեն մեղավոր չի ճանաչել՝ պբդելով, որ զինված և դիմակավորված չի եղել ու որևէ մեկի վնաս չի պատճառել:
Պատրաստեց Լիլիթ Գասպարյանը
Իրավաբան.net