Մայիսի 6-ին ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը և հանձնաժողովի անդամ Վ. Պողոսյանը հանդիպեցին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի և ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անդամ Արկադի Վարդանյանի հետ:
Քննարկման առարկա դարձան սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ԱԻՄ-ի կողմից նախապես ներկայացրած հայեցակարգային մոտեցումները:
Դրանք համարվեցին սկզբունքային և ուշադրության արժանի: Արձանագրվեց հատկապես մարդու իրավունքների երաշխավորման, ժողովրդավարական սկզբունքների հիման վրա գործադիր իշխանության կազմավորման, երկրում սահմանադրական կայուն զարգացումների ապահովման հարցերում հիմնական մոտեցումների ըհդհանրությունը: Կարևորվեց հետագա համատեղ քննարկումների անհրաժեշտությունը:
ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն