ՌԴ միգրացիոն ծառայությունը պատասխանել է ՀՀ քաղաքացիների դիմումներին

2014թ. մայիսի 28-ից (ՌԴ մուտք գործելու արգելանքի հարցով գործընթացի սկիզբ) մինչ ապրիլի 15-ը ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայություն է դիմել ՀՀ 7201 քաղաքացի, որի հետևանքով Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայություն է ներկայացվել 6595 դիմում: Վերջինիս կողմից ուղարկված պատասխաների թիվը կազմում է 3674: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԱԻՆ-ից:

Փետրվար ամսից Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության հետ տարված հետևողական աշխատանքների շնորհիվ էապես կրճատվել է դիմումների պատասխանների ստացման ժամկետը (նախկին 3,5 ամսվա փոխարեն դարձել է շուրջ 2 ամիս), միաժամանակ` կտրուկ աճել է դրական պատասխանների տեսակարար կշիռը:

Այսպես, եթե 2014թ. մայիսի 28-ից մինչև 2015թ. փետրվարի 16-ը ստացված 2657 պատասխաններից դրական է եղել 625-ը (23,5%), ապա ս/թ փետրվարի 16-ից մինչև ապրիլի 15-ը ստացված 1017 պատասխաններից դրական է 532-ը (53,5%):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել