Վանաձորում ծանր մարմնական վնասվածք է պատճառվել 20-ամյա երիտասարդի

2015 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 00:45-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» է տեղափոխվել Վանաձորի բնակիչ 20-ամյա Դ. Սարգսյանը՝ «որովայնի շրջանի և ձախ թևի ծակած-կտրած թափանցող, կրծքավանդակի շրջանի ծակած վերքեր» ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ Քննչական կոմիտեից հաղորդում են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել