ԱՄՆ-ում 2014թ. դեկտեմբերի 27-ին եպիսկոպոս Հեզեր Քուկը ավտովթարի էր ենթարկել 41-այմա հեծանվորդ Թոմ Պալերմոյին: Մերիլենդի Եպիսկոպոսական թեմը հայտնում է, որ հարբած վիճակում վարելու արդյունքում` հեծանվորդին ավտովթարի ենթարկած Եպիսկոպոսը դուրս է եկել եկեղեցուց:
Քուկին մեղադրանք է առաջադրվել հարբած վիճակում մեքենա վարելու և մահացու ելքով վրաերթի կատարելու համար: Այժմ եպիսկոպոսը ազատ է արձակվել 2,5 մլն դոլար գրավի դիմաց: Դատը կկայանա հունիսի 4-ին:
Պատրաստեց` Լիլիթ Խառատյանը
Իրավաբան.net